News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Թեդ Պոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «բռնապետ» ու դատապարտել մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակումը։

«Թուրքիայի նախագահ Էրդողանը կարծես մարդու իրավունքների կոշտ ոտնահարումները իր հետ բերել է այստեղ՝ Վաշինգտոն»,- հայտնել է Պոն Կոնգրեսում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով երկար տարիներ Էրդողանը հարձակվել է Թուրքիայի ժողովրդավարական կառույցների վրա՝ խախտելով իրավունքի գերակայությունն ու քաղաքացիական ազատությունները։ «Երեքշաբթի մի խումբ խուլիգաններ դաժանաբար հարձակվել են այստեղ՝ Վաշինգտոնում թուրքական դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների վրա։ Գեստապոյական ոճով թիկնապահները ծեծել են խաղաղ ցուցարարներին, նույնիսկ հարվածել գետնին պառկած կնոջը։ Վարքագծի այդ տեսակն անընդունելի է։ Էրդողանը դառնում է թուրք բռնապետ։ Բռնապետի հատկանիշներից մեկն է ընդդիմության բռնի ոչնչացումը։ Նա ցույց է տալիս, որ չի հավատում խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների ժողովրդավարական սկզբունքներին։ Բայց տիկին խոսնակ, այստեղ մենք չենք հանդուրժի օտարերկրյա բռնակալի, որը անհետեւանք խախտում է սրբազան իրավունքները ամերիկյան հողի վրա»,- հայտնել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ