News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինները սպառազինման ժամանակակից նմուշների կարիք ունի ու Ռուսաստանից օգնություն կխնդրի, հայտնել է երկրի նախագահ Ռոդրիգե Դուտերտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր երկիրը սպառազինումների ժամանակակից նմուշների կարիք ունի։ Մենք որոշակի պատվերներ ենք արել ԱՄՆ-ից, բայց հիմա իրավիճակն այնքան էլ հարթ չէ։ Ու ԻՊ-ի դեմ կռվելու համար մեզ ժամանակակից զենք է պետք։ Ես եկել եմ ձեր աջակցությունը ստանալու, ձեր օգնությունը խնդրելու»,- ասել է Դոււտերտեն։

Ռուսաստանն ու Ֆիլիպինները բազմաթիվ հետաքրքիր նախագծեր ունեն, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցություն, հայտնել է Պուտինը։ «Մենք բազմաթիվ հեռանկարային ուղղություններ ունենք, այդ թվում էներգետիկ մեքենաշինությունը, տրանսպորտային ենթակառուցվածքը, էներգետիկան ու իհարկե ռազմատեխնիկական փոխգործակցության ոլորտում համագործակցությունը»,- ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ