News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր բազմամյա իրաբանական խորհրդատու Մարկ Կասովիցին փաստաբան է նշանակել՝ ՌԴ-ի հետ իր նախընտրական շտաբի կապերը հետաքննելիս շահերի պաշտպանության համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին։ 

Նա կներկայացնի Թրամփի շահերը Արդարադատության նախարարության հետաքննության ընթացքում, որը գլխավորում է ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերթ Մյուլերը։ 
Թրամփի՝ փաստաբան վարձելու որոշումը կարող է խոսել այն մասին, որ նախագահը լուրջ է վերաբերում ազդեցությանը, որը դաշնային հետաքննությունը կունենան իր անձի վրա եւ այն մասին, որ հնարավոր է, նա փորձում է պաշտպանել իրեն, եթե վարչակազմի ներկայացուցիչները երես թեքեն իրենից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ