News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը անհանգստացած է նախագահ Դոնալդ Թարմփի սխալ ու անխոհեմ առաջարկությամբ։ Նա առաջարկում է կրճատել Հայաստանին ֆինանսական օգնության ծավալը։ Այս մասին ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նրա խոսքով՝ վարչակազմի առաջարկությունն ընդգծում է Ասինգավորման հանձնաժողովի անդամների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ այդ կրճատումները չեղարկելու համար։ Համբարյանն ընգդծել է համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունը՝ հարկերի կրկնակի գանձումից խուսափելու համար։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է նաեւ Լոս Անջելես-Երեւան ուղիղ չվերթներ իրականացնել, կրթական դրամաշնորհ ապահովել հայկական դպրոցների համար եւ այլ կոմերցիոն նպատակային նախաձեռնություններ ձեռնարկել՝ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմանի տնտեսական հարաբերություններն ամրապնդելու համար։

Համբարյանը նշել է, որ կազմակերպությունը կշարունակի աշխատել Կոնգրեսի առաջնորդների հետ՝ երաշխավորելու համար, որ Թրամփի առաջարկած փախստականների համար 2,75 մլրդ դոլար օգնությունը կտրվի Հայաստանին, որը վերջին մի քանի տարում մեծ թվով սիրիացի փախստականների է ընդունել։

Հիշեցնենք, որ համաձայն առաջարկված բյուջեի, Հայաստանին օգնությունը կնվազի 67 տոկոսով։ Այսինքն՝ 2016 թվականի 20,4 մլն դոլար Հայաստանին օգնությունը 2018-ին  կդառնա 6,8 մլն դոլար։ Ուկրաինային եւ Վրաստանին օգնությունը նախատեսվում է կրճատել 58 եւ 70 տոկոսով՝ համապատասխանաբար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ