News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀԱՀ-ում երեք կանայք 23-ամյա երիտասարդի են առեւանգել եւ երեք օր շարունակ սեռական բռնության ենթարկել: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով TimesLiv-ը:

Տղամարդը երթուղայինով երթեւեկել է արեւելյան Պրետորիայում, երբ նրան խնդրել են փոխել տեղը: Այդ ընթացքում հասցրել են անհայտ դեղամիջոց ներարկել, ինչի արդյունքում երիտասարդը կորցրել է գիտակցությունը:

Նա հիշում է, որ արթնացել է անծանոթ սենյակում, մահճակալի վրա: Երիտասարդի խոսքով՝ կանայք իրեն ստիպում էին էներգետիկ ըմպելիք խմել, իսկ հետո բռնաբարում էին: Ավելի ուշ կիսամերկ երիտասարդին հաջողվել է փախչել:

ՀԱՀ-ում բռնաբարության մակարդակը շատ բարձր է: Տարեկան երկրում ավելի քան կես միլիոն բռնաբարության դեպք է արձանագրվում, որոնց շուրջ 20%-ի զոհերը տղամարդիկ են: Բայց նրանք հազվադեպ են հաղորդում բռնաբարության մասին, քանի որ ոստիկանությունում նման մեղադրանքները լուրջ չեն ընդունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ