News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բյուրականի աստղադիտարանը կարող է դառնալ տուրիզմում նոր ուղղության՝ գիտական տուրիզմի կարեւորագույն հանգույցներից մեկը, եւ այս նպատակով այստեղ նախատեսվում է հատուկ Այցելությունների կենտրոն ստեղծել: Նման Կենտրոնի ստեղծման նախագիծը այսօր՝ հուլիսի 19-ին, ներկայացվեց  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որն այցելել էր աստղադիտարան:

Լրագրողների հետ զրույցում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հայտնեց, որ գիտական տուրիզմը կարող է ներառել այցելություններ ինչպես ժամանակակից գիտական կենտրոններ, այնպես էլ միջնադարյան համալսարաններ եւ հնագույն աստղադիտարաններ, իսկ Բյուրականի աստղադիտարանը դիտարկվում է որպես Արագածի հարավային լանջին կարեւորագույն հանգույց: «Հայաստանում նման կենտրոններ այցելությունը կարգավորված չէ, պատահում է, որ դրանք ընդգրկվում են տուրիստական երթուղիների մեջ, սակայն հատուկ ծրագրեր չկան, չկան նաեւ այս թեմայով հետազոտություններ, մինչդեռ այս առումով Հայաստանը ահռելի հարստություն ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի հիմնական արժեքը դա նվաճումների պատմությունը չէ, որոնք չեն եղել, այլ մեր պատմամշակութային ժառանգությունը:

Արեգ Միքայելյանը նշեց, որ Բյուրականի այցելուների թիվը տարեկան 5 հազար մարդ է կազմում, եւ սա շատ փոքր թիվ է, իսկ հիմնական խնդիրը կենցաղային պայմանների բարելավումն է: Նրա խոսքով՝ աշակերտների, զբոսաշրջիկների եւ այլ այցելուների համար տանելի պայմաններ ստեղծելու համար  փոքր ներդրումներ կպահանջվեն, եւ այդ դեպքում, ինչպես հավաստիացնում են տուրիզմի կազմակերպիչները, իրենք աստղադիտարան այցելությունները կընդգրկեն իրենց երթուղիների մեջ, եւ այցելուների թիվը կտրուկ կաճի:

Աստղադիտարանի տնօրենը հայտնեց, որ, այսպես կոչված, «աստղային դարպասների» մոտ ծրագրվել է  ոչ մեծ կառույց ստեղծել, որտեղ սպասասրահ կլինի, հայկական աստղագիտության պատմության թանգարան, որտեղ հնարավոր կլինի վիրտուալ տեխնոլոգիաների կիրառմամբ ծանոթանալ այս տարածքում աստղագիտական գիտելիքների զարգացման հետ՝ ժայռապատկերներից սկսած մինչեւ մեր օրերը, ինչպես նաեւ դասախոսությունների լսարան: Այցելությունների ծրագրի մեջ կընդգրկվի փոքր աստղադիտակով գիշերային երկնքի դիտումը, մեծ աստղադիտակի հետ ծանոթացումը եւ Վիկտոր Համբարձումյանի թանգարան այցելությունը:

Աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման եւ երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով առաջարկվում է նաեւ գիտակրթական կենտրոնի ստեղծում՝ հիմնված առկա եւ հեռակա ուսուցման գաղափարի վրա հայկական վիրտուալ աստղադիտարանի օգտագործմամբ: Իսկ վիրտուալ աստղագիտության զարգացման համար Բյուրականի աստղադիտարանը հզոր համակարգչային տեխնիկայի, ժամանակակից կայքի եւ ուսումնական դասընթացների կազմակերպման անհրաժեշտություն ունի:

Ինչպես հայտնեց Արեգ Միքայելյանը, այս ամենը նախագահին է ներկայացվել, եւ համաձայնություն է ձեռք բերվել կարճ ժամկետում նրան ավելի մանրամասն ծրագիր ներկայացնելու մասին, որից հետո այն կքննարվի եւ որոշում կընդունվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ