News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրի-Երեւան ավտոճանապարհին 2014թ. մարտի 11-ին 2 մարդու կյանք խլած վթարի գործով դատաքննությունը դեռ շարունակվում է:

NEWS.am-ի թղթակցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբիկ Մովսիսյանը հայտնեց, որ մի քանի նիստ առաջ պետք է դատաքննության ավարտ հայտարարվեր, սակայն պաշտպանական կողմը դատաքննությունը լրացնելու միջնորդություններ է ներկայացնում:

«Ամբաստանյալ Գուրգեն Համբարձումյանի պաշտպանը միջնորդել է հարցաքննել նոր վկաների, լրացուցիչ հարցաքննության հրավիրել նախկինում ցուցմունք տված վկաների»,- ասաց Ռուբիկ Մովսիսյանը:

Նշենք, որ ողբերգական վթարի օրը Գուրգեն Համբարձումյանն իր վարած «Ֆոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենայով դուրս է եկել իր երթեւեկելի գոտուց, մտել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ թեքությամբ հարվածել իր երթեւեկելի գոտով դեպի Երեւան ընթացող Արամայիս Քանանյանի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով վարորդ Արամայիս Քանանյանը եւ զոքանչը` Սիլվա Գեւորգյանը, մահացել էին, իսկ մյուս ուղեւորուհին` Ռուզաննա Ղազարյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Գուրգեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել դեպքից շուրջ մեկ տարի անց, քանի որ փորձաքննությունների եզրակացությունները ձգձգվում էին, իսկ նա էլ անընդհատ փոխում էր ցուցմունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ