News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցում հոկտեմբերի 13-ին միջադեպ է գրանցվել. ժամը 12։00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից տեղի Ոստիկանություն հայտնել են, որ «ձախ արմնկային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 12-ամյա Սմբատ Գ.-ն։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Սմբատ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետեւանքով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երեխան ճիշտ չի ասում, նա 1 օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14։00-ի սահմաններում նշված դպրոցի 7ա դասարանում տեխնոլոգիայի դասաժամին ուսուցչուհի Հ. Պ.-ն դիտողություն է արել երեխային, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է նրա արմունկին եւ ծնկին՝ պատճառելով վնասվածքներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ