News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երկու հայերի, որոնք մեղադրվում են գողության մեջ։ Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ նկատել է երեք անձանց, որոնք Գլենդելում մի առանձնատուն են մտնում հետնամուտքից, հաղորդում է «Glendale News-Press»-ը։

Ոստիկանության փոխանցմամբ, երեքն էլ դեպքի վայրից հեռացել են մեքենայով, սակայն իրավապահներին հաջողվել է կանգնեցնել նրանց եւ մեքենան խուզարկելով, հայտնաբերել գողացված իրերը։

Ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկն անչափահաս է։ Մյուս երկուսը՝ 20-ամյա Գագիկ Սարգսյանն ու 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանն են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ