News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում հոկտեմբերի 1-ին չինուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով դատական նիստերը հնարավոր է անցկացվեն դռնփակ:

NEWS.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 8-ին կայանալիք նիստում Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը թերեւս որոշում կկայացնի գործը քննել դռնփակ: Նշենք, որ այս գործով նոյեմբերի 13-ին նշանակված առաջին դատական նիստը հետաձգվել էր, քանի որ տուժողը չէր ներկայացել: Դատավորը որոշում է կայացրել նախ պարզել՝ արդյոք տուժողը Հայաստանում է, թե ոչ: Նշենք, որ այս գործով տուժողը Չինաստանի քաղաքացի է, որը Հայաստան էր եկել որպես զբոսաշրջիկ: Տեղեկություններ կան, որ նա Հայաստանում չէ: Չի բացառվում, որ նիստերը կանցկացվեն տուժողի բացակայությամբ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ հոկտեմբերի 1-ին ժամը 16.00-ի սահմաններում Խաչիկն իր ավտոմեքենայով նկատել է Խոր Վիրապՙի մոտ նկատել է մինչ այդ իրեն անծանոթ չինուհուն: Ավտոմեքենան կանգնեցնելով նրա մոտ` Խաչիկը, ձեռքերի շարժումներով և ժեստերով հաղորդակցվելով՝ հասկացել է, որ չինուհին ցանկանում է գնալ Երևան, որից հետո առաջարկել է նրան նստել իր ավտոմեքենան: Կնոջ նստելուց հետո Խաչիկը մեքենան քշել է դեպի Ուրցաձոր, որտեղ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն վերջինս դիմադրել է եւ թույլ չի տվել: Այնուհետեւ Խաչիկը սկսել է ծեծել չինուհուն, միաժամանակ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Նախկինում դատապարտված, դատվածությունը չմարված Խաչիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ