News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Նրա խոսքով, ցանկալի է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանվի, դա կբխի նաեւ մեր շահերից։ «Որքանով բարեկեցիկ լինի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին։ Որովհետեւ կաշխուժանա առեւտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները»,- նշել է նախագահն ու հավելել. «Իրանը մեզ բարեկամ երկիր է։ Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք։ Այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում։ Հսկայական ներուժ կա, եւ դրա իրացման համար հարկավոր է Իրանում խաղաղություն եւ կայունություն»։

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հաջորդ տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով անցկացնելու մասին, նշել, որ դա չափազանց կարեւոր է մեր երկրի համար։ «Ընդհանրապես, 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով։ Մենք տոնելու ենք Երեւանի 2800-ամյակը, իսկ մայիսին՝ Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը։ Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ամենախոշորն է լինելու մասնակից երկրների ղեկավարների քանակով։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվով դուրս գանք։ Հնարավորություն եւ մարտահրավեր է մեզ համար»,- նշել է նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ