News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետ Ազատ Բադալյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Ազատ Բադալյանը կալանավորվելուց հետո ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, որ կաշառք է փոխանցել բնապահպանության նախարարության բանապահպանական պետական տեսչության աշխատակիցներին: Մեր տեղեկություններով, խոսքը 500 հազար դրամի կաշառքի մասին է: Անտառապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալը:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ տարբեր անտառտնտեսություններում կատարվել են լայնածավալ ապօրինի անտառահատումներ, որոնք իրականացվել են հիշյալ անտառտնտեսությունների որոշ պաշտոնատար անձանց  գիտությամբ, կատարված հակաիրավական արարքները կանխելու, խափանելու լիազորությամբ օժտված մարմինների մի շարք աշխատակիցների հովանավորությամբ, թողտվությամբ եւ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ապօրինի անտառահատման նպատակով սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ:

Մասնավորապես, քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալի, նույն տեսչության ավագ տեսուչի  կողմից, նյութական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեսչության բաժնի պետի տեղակալի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք տալու, ինչպես նաեւ քաղաքացու կողմից վերջինիս կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ