News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանը վարույթ է ընդունել զորացրված զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Պետրոսյանի շահերի պաշտպան Աշխեն Դաշյանը:

Նշենք, որ զորացրված Ռազմիկ Պետրոսյանը Վարչական դատարան հայցը ներկայացրել էր դեկտեմբերի 5-ին՝ ՊՆ-ից պահանջելով զինգրքույկում համապատասխան գրառում կատարել ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին։

«Վարույթն ընդունվել է, սակայն դեռ դատի օրը նշանակված չէ: Մենք հայց ենք ներկայացրել  վարչական դատարան ընդդեմ պաշտպանության նախարարության, որ Ռազմիկ Պետրոսյանի զինգրքույկում գրառում արվի, այն մասին, որ նա մասնակցել է մարտական գործողություններին: Նշեմ, որ նա ոչ միայն այդ օրերին է գտնվել մարտական դիրքերում, այլեւ ապրիլյան պատերազմից հետո 3 ամիս շարունակ մնացել է դիրքերում եւ մարտական հերթապահություն է իրականցրել, այնինչ 15 օր պետք է իրականացներ»,-ասաց պաշտպանը:

Աշխեն Դաշյանի խոսքով` մինչեւ Վարչական դատարան դիմելը իրենք վերադասության կարգով բողոքարկել են  այս հարցով պաշտպանության նախարարություն, սակայն, բացասական պատասխան են ստացել. «Մեզ պատասխանել են, որ Ռազմիկ Պետրոսյանը իրականացրել է մարտական հերթապահություն եւ ոչ մարտական գործողություն, այդ պատճառով նրա զինգրքույկում գրառում չի կատարվել»:

Փաստաբանը նշեց, որ Ռազմիկ Պետրոսյանը որեւէ արտոնությունից չի օգտվելու, քանի որ գտնվում է արտերկրում, ուղղակի ցանկանում է վերականգնել իր իրավունքները եւ արդարությունը:

«Նա միայն ծառայություն իրականացնելու համար էր եկել Հայաստան, չնայած որ կարող էր չգար, այժմ էլ ինքը ՌԴ-ում է, որեւէ արտոնությունից չի օգտվելու իրեն միայն հետաքրքրում է այն, որ խտրական վերաբերմունք չցուցաբերվի, իր իրավունքը վերականգնվի, զինգրքույկում գրառում կատարվի, քանի որ իր հետ նույնանման ծառայություն կատարած զինվորների գրքույկներում գրառում կատարվել է, իր գրքույկում` ոչ»,-ասաց Աշխեն Դաշյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ