Շիրակի մարզում մորը դանակահարելու մեջ մեղադրվող տղամարդն անմեղսունակ է ճանաչվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վահեն անմեղսունակության վիճակում սեպտեմբերի 15-ին ցերեկն իր տան խոհանոցում դանակով մեկ անգամ հարվածել է մորը:

Վահեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հոգեբուժարանում՝ հսկողության տակ:

Գործով նախաքննությունն ավարտվել է: Այն կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: