News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր  թվիթերյան էջում քննադատել է Telegram -ի եւ Instagram-ի ծառայությունների  արգելափակման մասին  Իրանի իշխանությունների որոշումը, հաղորդում է Lenta-ն: «Իրանը՝ ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետությունը, ամեն ժամ մարդու իրավունքների խախտողը, այժմ փակել է համացանցի հասանելիությունը, որպեսզի խաղաղ ցուցարարները չկարողանան  հաղորդակցվել: Դա լավ չէ»,-գրել է Թրամփը:

Ավելի վաղ՝ կիրակի օրը, Իրանի իշխանությունները երկրում զանգվածային բողոքների ֆոնին արգելափակել էին  երկրում հայտնի Telegram մեսենջերն ու  Instagram լուսանկարների ծառայությունը: Միջոցները ձեռնարկվել են Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հրամանով: Telegram-ի հեղինակ  Պավել Դուրովը իր թվիթերյան էջում գրել է, որ իշխանություններն որոշել են արգելափակել Telegram-ը այն բանից հետո, երբ ծրագրի ղեկավարությունը հրաժարվել է փակել խաղաղ ցուցարարների ալիքները:

Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ի գիշերը: Երկրի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում `Թեհրանում բողոքի ցույցերն ուղեկցվում են  ուժայինների հետ բախումներով եւ պետական հաստատությունների վրա հարձակումներով: Վերջին տվյալներով՝ ցույցերի ժամանակ երկու մարդ է  զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ