News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին 22 տարին 44-ամյա Մարսիո Միզել Մատոլիասը ապրում էր Ռիո դե Ժանեյրոյի Բարա Դա Տիժուկա լողափին կառուցված ավազե ամրոցում՝ շրջապատված գրքերով եւ ձկնորսական սյուներով, ինչի շնորհիվ եւ արժանացել է «թագավորի» կոչմանը:

Մատոլիասը իրեն երջանիկ մարդ է համարում եւ նշում է, որ այլ կյանք իրեն չի կարող պատկերացնել, գրում է My Planet-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը: Տնակում տարածքը շատ սահմանափակ է, եւ չնայած դրան՝ բավականաչափ տեղ կա մեծ թվով գրքերի համար: Բացի այդ, Մատոլիասի տնից հիասքանչ տեսարան է բացվում դեպի ծովը:

Բրազիլացու «թագավորական» կյանքի մեջ միայն մի թերություն կա՝ խեղդող շոգը: «Ավազը ջերմությունը պահում է իր մեջ, ուստի երբեմն ես չեմ կարողանում գիշերել այստեղ եւ գնում եմ ընկերոջս տուն: Բայց ես նախընտրում եմ մնալ այստեղ, նույնիսկ եթե ստիպված եմ դրսում գիշերել՝ ծովի ափին»,- նշել է «Մարսիո թագավորը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ