News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 

Կատալոնիայի անկախությանը կողմ հանդես եկող կուսակցությունները դատական հայց են նախապատրաստում Իսպանիայի կառավարության դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայց ներկայացնելու պատճառն այն է, որ կառավարությունը մտադիր է կատալոնյան խորհրդարանում արգելափակել Կառլես Պուչդեմոնի թեկնածության հաստատումը, որն այժմ գտնվում է Բրյուսելում:

Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հինգշաբթի օրը հայտնել էր, որ կառավարությունը Պուչդեմոնի թեկնածության առաջադրման կապակցությամբ կդիմի Սահմանադրական դատարան: Իշխանությունները Պետական խորհրդից որոշում են պահանջել այս հարցի կապակցությամբ, քանի որ իրենք այդ քայլը անօրինական են համարում:

Պետական խորհուրդն իր հերթին հայտարարել է, որ նման պահանջի համար իրավական հիմքեր չկան: Պուչդեմոնի ծրագրի եւ ինքնավար համայնքի կառավարության ղեկավարի պաշտոնում իր թեկնածության քվեարկությունը նախատեսված է հունվարի 30-ին:

«Մենք աշխատում ենք Նախարարների խորհրդի դեմ քրեական գործի հարուցման հնարավորության ուղղությամբ` Քրեական օրենսգրքի 498-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է իշխանության կողմից ուժի, ահաբեկման կամ սպառնալիքների օգտագործմանը, որոնք խոչընդոտում են իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կերպով կատարմանը», - Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի կատալոնյան պատգամավոր Ժոզեպ Ռուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ