News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայերը ցեղասպանություն են վերապրել եւ շատ բաների միջով են անցել, որովհետեւ քրիստոնեության կղզի են եղել։  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն Բրատիսլավայում իր հայաստանյան գործընկեր Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝  ժամանակակից պատմության մեջ հայերը ցեղասպանություն վերապրած առաջին ժողովուրդն են եղել: «Հայերը ցեղասպանություն են վերապրել, նրանք հարձակումների թիրախ են եղել եւ շատ բաների միջով են անցել, որովհետեւ նրանք եղել են քրիստոնեության կղզի (Օսմանյան կայսրությունում): Ես չեմ թաքցնում, որ մեծ թրթիռով եւ հարգանքով եմ վերաբերվում քրիստոնեության արժեքներին: Հայերը պայքարել են իսլամացման դեմ եւ հալածվել: Միլիոնավոր հայեր ճնշման են ենթարկվել»,-նշել է նա:

Դանկոն հիշեցրել է, որ Օսմանյան կայսրությունը 16-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ փաստացիորեն 17-րդ դարի վերջը ստրկացրել էր Սլովակիայի տարածքների մեծ մասը։ «Մեր նախնիները հայրենական գրականության մեջ նկարագրել են մեր ազգի տառապանքները։ Սլովակները շատ լավ են հիշում, թե ինչի միջով են հայերը ստիպված եղել անցնել»,-նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ