News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փետրվարի 5-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն ձերբակալել է Դաղստանի վարչապետի պաշտոնակատարին եւ նրա երկու տեղակալներին առանձնապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով, գրում է Meduza-ն:

2017 թվականի հոկտեմբերից վարչապետի պաշտոնակատար Աբդուսամադ Գամիդովի մոտ հայտնաբերվել են «TT ոսկե ատրճանակ», «Բերետտա» եւ Մակարով ատրճանակ, երկու Կալաշնիկով հրացան եւ փամփուշտներ: Բացի այդ, ձերբակալվել են նաեւ նրա երկու տեղակալները՝ Շամիլ Իսաեւը եւ Ռայուդին Յուսուֆովը եւ կրթության նախկին նախարար Շահաբաս Շախովը: Նրանք կասկածվում են բյուջեի գումարների գողության մեջ, որոնք նախատեսված են եղել հանրապետությունում սոցիալական ծրագրերի համար:

2018 թվականի սկզբին ուժայինները քրեական գործ էին հարուցել Մախաչկալայի քաղաքապետի եւ Դաղստանի մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետի նկատմամբ: ՌԲԿ-ի աղբյուրները նրանց նույնպես Գամիդովի մարդկանցից էին համարում եւ ասում, որ դա «հարված է վարչապետին»: Քաղաքապետ Մուսա Մուսաեւին հունվարի 19-ին ձերբակալել էին պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով (ՌԴ քրեական օրենսգրքի 286-րդ հոդված):

 «Կավպոլիտ» հրատարակչության աղբյուրը նշել է, որ Մուսաեւի համար կալանավորումը անսպասելի էր, քննիչները նրան տանից տարել էին առավոտյան 6-ին: Այժմ նա կալանավորված է: Իրավապահ մարմիններում «Ինտերֆաքսի» աղբյուրը նշել է, որ Մախաչկալայի քաղաքապետի դեմ գործը «Դաղստանում ԴԱԾ վարչության կողմից անցկացված հետաքննության արդյունք էր հանրապետության ժամանակավոր ղեկավարի (Վլադիմիր Վասիլիեւ) վարչակազմի օգնությամբ»:

Փետրվարի 2-ին Դաղստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Մախաչկալայի գլխավոր ճարտարապետ Մագոմեդրասուլ Գիտինովի դեմ եւ մեղադրել նաեւ պաշտոնեական լիազորությունների գերազանցման մեջ: 2015-ի փետրվարին Գիտինովը, ըստ քննիչների, պատրաստել է 12 հարկանի շենքի շինարարության ծրագիր, որով Մախաչկալայի բնակիչներից մեկի հողակտորը ներառվում է շինարարության գոտում:

Արդյունքում դատարանը որոշում էր կայացրել, որպեսզի քաղաքի հաշվին արդեն գցված բարձրահարկ շենքի հիմքը քանդվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ