News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աժ պետաիրավական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան» խմբակցության՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Այդ փոփոխությամբ՝ առաջարկում են հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ հաստատաել ամբողջական համամասնական ընտրակարգ։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, որն ընտրվել է հենց ռեյտինգային կարգով, NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ  այս կարգով ներքին պայքար է ընթանում թիմակիցների միջեւ։ Վարդեւան Գրիգորյանի խոսքով՝ համամասնական ընտրակարգը կկայացնի կուսակցական համակարգը։

Մինչդեռ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ռեյտինգային ընտրակարգի խնդիրն այն է, որ քաղաքացին իր քվեն տալիս է իր «քուչի տղուն», ոչ թե  կուսակցությանը.«Միայն նրա համար, որ ասենք թե, համապատասխան, էսօր քաղաքացին, գյուղացին, ծառայողը, ուսանողը իրա ձայնը տալիս ա իրա քուչի տղուն, իրա թաղապետին, իրա քաղաքապետին, իրա մարզպետին, ոչ թե կուսակցությանը, իսկ քուչի տղեն, թաղապետը քաղաքապետը ծրագրային կառավարական, օրենսդիր փոփոխություններ չեն կարող անել, պետք է լինի ըստ կուսակցական, որ քաղաքացին ձայնը տալուց իմանա, որ կուսակցությանն է տալիս, որ իր սպասելիքը իմանա»,–ասել էր Ծառուկյանը։

Վարդեւան Գրիգորյանը մեզ հետ զրույցում պնդեց, թե  ռեյտինգային համակարգը ձեռնտու է ՀՀԿ–ին, քանի որ ունեն թեկնածուներ, որոնք 40–50 հազար քվե են բերում կուսակցությանը, իսկ համամասնականի դեպքում չի լինի այդ պատկերը։

«Մենք էլ ունենք էդպիսի թեկնածուներ, բայց էդ քանակը չունենք, որ էդ քանակությամբ ձայն կբերեն»,–ասաց պատգամավորը։

Մեր զրուցակիցը պնդեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեւէ «քուչի տղաներին» չի առաջադրել ընտրություններում։ «Ես անձամբ 2007 թվականից մասնակցել եմ ընտրություններին որպես ԲՀԿ անդամ,  չեմ հիշում՝ քուչի տղերքը որտեղ են եղել, էդպիսի մարդիկ չեն եղել, ամեն դեպքում Շիրակում էդպիսի մարդիկ չեմ տեսել»,–ասաց է ԲՀԿ–ականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ