Հայաստանի խորհրդարանի 5 անդամներից բաղկացած պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի հայ համայնքի ներկայացուցիչների, վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ հանդիպումները կազմակերպվել են Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան կողմից եւ ուղղված են քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերությունների խորացմանը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը նշել է, որ «սա պատմական այց է՝ հարգանքի տուրք մեր երկրների կողմից Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ սերտ կապերի ամրապնդմանն ուղղված ընդհանուր նպատակներին»: Հանձնաժողովի մեկ այլ համանախագահ Դեյվ Թրոթը եւ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես ողջունել են պատվիրակության այցը՝ նշելով, որ արդյունավետ քննարկման հույս ունեն:

Դանակահшրված 3 պատանի է ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել. Օրը մեկ տողով 01.11.2026

Մոսկվայում ահաբեկչություն է նախապատրաստվում. ԱՄՆ-ն է հայտնել տեղեկությունը Կրեմլին I ԼՈՒՐԵՐ I 20:00

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Իրանը Հայաստանի ղեկավարությունից սպասում է հավաստիացումների TRIPP-ի հարցով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա I ԼՈՒՐԵՐ I 16:00
Նմանատիպ հոդվածներ

Բելգիան պատրաստվում է օրենք ընդունել, որը ոստիկանությանը թույլ կտա մուտք գործել տներ՝ անօրինական ներգաղթյալների որոնման նպատակով

Թրամփը սպառնացել է դառնալ «պարոն Վետո», եթե դեմոկրատները վերահսկողություն հաստատեն Կոնգրեսի նկատմամբ

Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ ամերիկացի ֆերմերներին ավելի քան 15 մլրդ դոլար է խոստացել
Կարդացեք նաև

Իսրայելը հայտարարել է Արևմտյան ափին փակ ռազմական գոտում ձերբակալված 13 օտարերկրացու արտաքսման մասին

Բրիտանացի պահպանողականների առաջնորդը ստրկավաճառության համար ներողություն խնդրելն անվանել է «անօգուտ ինքնաքննություն»

«Ազատություն» ռադիոկայան․ Ռուբիոն քիչ հավանական է համարում մոտ ապագայում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Օջալանին տեղափոխել են բանտի ներսում գտնվող՝ 250 քմ մակերեսով նոր շինություն․ առանձնատան և տնային կալանքի մասին տեղեկությունները հերքվել են

Մեկնարկում է խոշորագույն բնակելի նախագծերից մեկը՝ «Լույսերի քաղաքը». խորհրդատուն աշխարհահռչակ ARUP-ն է














