News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում 2014թ. ամռանը ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով 2017թ.-ի օգոստոսին նշանակված կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել:

NEWS.am-ի հետ զրույցում գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը հայտնեց, որ փորձաքննության նշանակումից հետո ընդամենը երկու անգամ է նիստ եղել:

«Մեկ անգամ հարցաքննել ենք վկայի, մյուս անգամ ամբաստանյալ Գեւորգ Սարգսյանի պաշտպանը խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը մերժել է»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Սարգսյանի պաշտպանը միջնորդությունը ներկայացնելիս փաստաթղթեր է ներկայացրել, որ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում հոգեկան առողջության հետ կապված, մասնավորապես ունի անձի օրգանական խանգարում և վերջինիս խորհուրդ է տրվել նյարդահոգեբույժի հսկողություն: Դատավոր Դավիթ Հարությունյանն այնուամենայնիվ միջնորդությունը մերժել է:

Նշենք, որ Գեւորգ Սարգսյանը հանրությանը հայտնի է որպես «Ջունգլ»: Նա ամիսներ առաջ հրապարակավ ծեծել էր կնոջը, սակայն, քրեական գործը կարճվել էր կնոջ հետ հաշտվելու հիմքով: 

Հիշեցնենք, որ տուժող կողմի միջնորդությամբ է նշանակվել դիակի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Վարդան Թումանյանի մահվան վերաբերյալ երկու հակասական եզրակացություն կա. առաջինի համաձայն՝ նրա մահը վրա է հասել ծեծի հետեւանքով, երկրորդի համաձայն՝ նա այդ օրը մահանալու էր անկախ ամեն ինչից: Կրկնակի փորձաքննությունը պարզելու է հետեւյալ հարցերը՝ ո՞րն է եղել Վ.Թումանյանի մահվան պատճառը, 13.07.2014թ. ստացված մարմնական վնասվածքների և մահվան միջև առկա՞ է պատճառահետևանքային կապ, թե՞ ոչ, առողջապահության նախարարի հրամանով կազմված փորձագիտական հանձնաժողովի Դատաբժշկական լրացուցիչ հանձնաժողովային եզրակացությունը Վ.Թումանյանի մահվան պատճառի մասով հիմնավորվա՞ծ և արժանահավատ է, թե՞ ոչ եւ այլն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանը, Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։

Երեք տղամարդկանց մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ: Ազատամարտիկի հարազատները մինչդեռ համոզված են՝ կատարվածը սպանություն է, իսկ մեղադրանքն էլ ոչ իրավաչափ կատարվածին:

Նշենք, որ գործով մեղադրյալներից Գեւորգ Սարգսյանը հանրությանը հայտնի է որպես «Ջունգլ»: Նա այս գործով ազատության մեջ էր, սակայն կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով հարուցված քրեական գործից հետո էր նա միայն կալանքի տակ վերցվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ