News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որպես մերկապարուհ Ստեֆանի Քլիֆորդի կարիերան արագորեն վերելք ապրեց Դոնալդ Թրամփի հետ իր ենթադրյալ ինտիմ կապի մասին, որը եղել է 10 տարի առաջ, սկանդալային հրապարակումներից հետո: Այս մասին նախկին պոռնոդերասանուհին ասել է CNN-ի եթերում:

«Սովորաբար ես սթրիպտիզ էի պարում ամիսը մեկ անգամ, իսկ հիմա՝ 3-4 անգամ: Դա ուղղակի հրաշալի է», - ասել  է նա:

Քլիֆորդը, սակայն իր հայտնիությունը համեմատել է «երկսայր ածելիի» հետ:

 «Այս ամենը մթագնում է մեծերի համար ստեղծված շատ ֆիլմեր, որոնք ես պետք է առաջ տանեմ, ինչպես նաեւ ստիպում է դադարեցնել կարեւոր նախագծեր, որոնց վրա ես աշխատում եմ», - ասել է Սթորմի Դենիելս կեղծանունով հանդես եկող կինը:

Հունվարի վերջում Wall Street Journal-ը հրապարակեց մի հոդված, որտեղ պնդում էր, որ Թրամփի իրավախորհրդատու Մայքլ Քոհենը 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններից մեկ ամիս առաջ 130 հազար դոլար է վճարել է Քլիֆորդին՝ 2006 թվականի հուլիսին միլիարդատերերի հետ ինտիմ հանդիպման փաստը թաքցնելու համար:

Հրապարակումը  կենտրոնացած էր այն փաստի վրա, որ դա արտաամուսնական կապ էր, քանի որ գործարարի եւ Մելանիա Թրամփի հարսանիքը տեղի է ունեցել 2005 թվականին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահն այդ կնոջ հետ արտաամուսնական կապեր չի ունեցել:

Թրամփի փաստաբանները Մյուլերի կողմից հարցաքննության պայմաններ են առաջ քաշել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ