News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է պատասխանել ՌԴ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հարցերին, եթե նա, իր հերթին, կատարի Թրամփի փաստաբանների ներկայացված պայմանները: Այս մասին հաղորդել է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով  իր անանուն «տեղեկացված աղբյուրը»։

Նրա խոսքով, Մյուելրը պահանջվում է ոչ ուշ, քան Թրամփի հարցաքննությունից 60 օր հետո, դադարեցնել ԱՄՆ ընտրություններում ենթադրյալ ռուսական միջամտության հետաքննությունը: WSJ-ը քիչ հավանական է համարում, որ Ռոբերտ Մյուլերը կգնա նման գործարքի:

Պաշտոնապես Մյուլերը Դոնալդ Թրամփին դեռ հարցաքննության չի կանչել, սակայն կողմերը արդեն բանակցություններ են վարում այդ հանդիպման պայմանների շուրջ: Ավելի վաղ՝ այս շաբաթ հայտնի էր դարձել, որ Ռոբերտ Մյուլերը ԱՄՆ նախագահի եւ նրա ինը խորհրդատականների գրագրությունն է խնդրել:

Խոսքը 2015 թ. նոյեմբերի 1-ից սկսած էլեկտրոնային եւ թղթային նամակների, փաստաթղթերի, հեռախոսային զանգերի եւ ձեռագիր գրառումների մասին է: Այդ պահի դրությամբ Դոնալդ Թրամփն արդեն ակտիվորեն նախընտրական քարոզարշավ էր վարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ