News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ին, ժամը 14:33-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա հասցեում գտնվող Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տանիքի մի մասը պոկվել եւ ընկել է փողոց, իսկ մյուս մասը կախված է տանիքից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է տանիքը՝ մոտ 100 քմ:

Փրկարարները տանիքից կախված եւ վտանգ ներկայացնող թիթեղները քանդել եւ իջեցրել են:

Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 15:23-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը մասամբ պոկվել է, կան կախված թիթեղներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են տան տանիքի թիթեղները (մոտ 12 քմ) եւ ապամոնտաժել՝ մոտ 1,5 քմ հատված. տուժածներ չկան:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության եւ Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ