News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ձեւավորելու հարցի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ  քննարկումները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։  

«Ռազմաբազայի զորամասերում կարգապահությունն ամրապնդելու համար մեր դիմումների ու բարձրացրած հարցերից հետո քննարկվում է ռազմական ոստիկանության ուժերի տեղակայման մասին հարցը, բայց թե ինչ անել, ինչպես անել, որ ինչ կազմով լինի, քննարկումների փուլում է։ Մեզ մոտ էլ կոնկրետ իրավական փաստաթղթերի հիմնավորում պետք է անցնի, նոր տեղի ունենա, առայժմ այդ ամենն ավարտված չէ։ Մենք ասել ենք՝ էնտեղ որոշակի խնդիր կա, պետք է լուծել, հիմա իրենք էդ հարցը ինչպես են լուծում, ինչ են անում, իրավական քննարկումներ են տեղի ունենում»։

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ ռուսական ռազմական ոստիկանության առկայությունը խոչընդոտ չի լինի հայաստանյան իրավապահ կառույցների գործունեությանը, եթե դեպքեր արձանագրվեն ռազմաբազայում։

«Ռազմական ոստիկանությունն ունի կանխարգելման գործառույթ, իրենց ավտոշարասյունները ուղեկցելու գործառույթ, անվտանգության ապահովման գործառույթ եւ այլն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը նախօրեին հայտարարել էր Գյումրիում ռուսաստանյան 102- րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ձեւավորելու մասին։ «Նախկինում բազայում կարգուկանոնի պահպանման համար հատկացվում էին առանձին պարեկներ, սակայն դրանց կազմում ընդգրկված զինծառայողները չէին անցնում հատուկ նախապատրաստություն։ Ներկայում ստեղծվող ջոկատներում ներգրավվելու են մասնագետներ, որոնք վարժանքներ են անցել Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում»,- ասված է Հարավային օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ