News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Հովիկ Աղազարյանը միջնորդել են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Սամվել Բաբայանի աջակիցներից, «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Նա նշեց, որ միջնորդությունն այս պահին իր ձեռքում եւ այսօր այն կներկայացնի վճռաբեկ դատարան: Նա ընթերցեց երաշխավորագիրը, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք երաշխավորում ենք Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը եւ վստահեցնում, որ վերջինս մինչեւ գործի վերջնական ավարտը թույլ չի տա որեւէ անթույլատրելի վարքագիծ, որը հիմք կտա նորից կալանավորելու նրան»:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները, նաեւ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանն է կոչով հանդես եկել, որ 2 ամիս ժամանակ է պետք տալ նոր կառավարությանը, Անդրանիկ Թեւանյանը արձագանքեց. «Այս գործողությունները աջակցություն են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեր պահանջը վճռաբեկ դատարանից է, որը մեր կարծիքով ձգձգում է գործընթացը»:

Նշենք, որ այս պահին ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի:

Ցուցարարների ձեռքին կան ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատկերով եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ:

Սամվել Բաբայանի աջակիցներից «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի գործը չի ընդունում վարույթ եւ այս ակցիան նաեւ պահանջ է, որ ընդունեն վարույթ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ դատախազության առջեւ եւս մեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Ցուցարարները գլխավոր դատախազության շենքի հիմնական մուտքի երկու կողքերին տեղադրել են Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի դիմանկարներով պաստառներ: Նրանք պաստառներով փակել էին դատախազության շենքի գլխավոր մուտքը եւ մյուս մուտքերը՝ աշխատակիցներին արգելելով մուտք գործել դատախազության շենք:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ես նման առաջարկ չեմ ստացել». Նարեկ Բաբայանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու մասին
Ես մանդատից հրաժարվել եմ իմ տեղում մնալու համար...
Փողոցները փակելը նպատակներին հասնելու սխալ մեթոդ է. իրավապաշտպան
Մենք նաեւ ապրիլին էինք ասում, որ մեթոդը սխալ է: Բայց այն ժամանակ այս մեթոդը գոնե բացատրվում էր ժողովրդական շարժմամբ…
Եթե սխալ են արել, պետք է տղամարդու պես ասեն՝ ժողովուրդ ջան, կներեք, ոչ թե լղոզեն. Գուրգեն Եղիազարյան
Եղիազարյանի կարծիքով՝ առաջինը պետք է ծրագիր ունենալ աղքատության մասով...
Չեմ հիշում, թե ով է ասել, որ ՀՀ-ում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել Ստեփան Դանիելյան
Միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, դա կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն կոռուպցիայի «խաղի կանոնների» մշակելը, որքան էլ դա դաժան չհնչի...
Շատերը դեռեւս հուզականության էյֆորիայի մեջ են. Բագրատյանը՝ Կոնջորյանի ելույթի մասին
Ես համամիտ եմ, որ պետք է հայտարարություններում շատ ուշադիր լինել...
Խորհրդարանում հզոր ընդդիմություն է ձեւավորվել. Սերգեյ Բագրատյան
Այս բոլոր խոստումները, որոնք տրվել են, մենք հետամուտ ենք լինելու, որ կատարվեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ