News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ չեն արձակել «Երեւան-Կետրոն» քրեակատարողական հիմնարկից։ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց հավաքվել էին ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցներն ու հարազատները, որոնք տեւական ժամանակ սպասում էին Բաբայանի ազատմանը:

ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ էր ընդունել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանի հայցը, որով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը եւ պահանջվում է կայացնել արդարացման որոշում։ Բաբայանի աջակիցներից Անդրանիկ Թեւանյանը հայտնել է, թե վճռաբեկ դատարանը կոպիտ միջամտություն է կատարել դատապրոցեսին եւ ընթացք չեն տալիս ազատ արձակելու միջնորդությանը։ ըստ Թեւանյանի, դատարանից խոստացել են միջնորդությունը քննարկել դատական քննության ժամանակ։

Նշենք, որ որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Հովիկ Աղազարյանի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Նշենք, որ վերջին օրերին ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի  ակցիա էր ընթանում՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ