News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի խորհրդարանի այգու տարածքում երկրում անօրինական համարվող կանեփի ծիլեր են հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն:

Արգելված բույսի 4 ծիլերը պոկել են, երբ այն պատահաբար նկատել է այցելուն: Նշվում է, որ դրանք մոտ 2 ամսվա էին:

Ճապոնիայի խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչը ենթադրել է, որ կանեփի սերմերը կարող էր բերել քամին կամ թռչունները:

Ճապոնիայում կանեփն արգելված է, անգամ փոքր քանակությամբ կանեփի հայտնաբերման դեպքում ճապոնացիներին մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ