Կանանց համար ամենավտանգավոր երկիրը, պարզվում է, Հնդկաստանն է: Thomson Reuter հիմնադրամի համաձայն՝ Հնդկաստանը գլխավորում է կանանց համար ամենավտանգավոր երկրների տասնյակը:
Ցանկում այս երկրին հաջորդում են Աֆղանստանը, Սիրիան, Սոմալին, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եմենը, Նիգերիան եւ ԱՄՆ-ն:
Զեկույցը հիմնված է կանանց խնդիրներով զբաղվող 550 փորձագետների շրջանում անցկացված հարցված վրա: Հնդկաստանը վատագույն երկիրն է կանանց հանդեպ սեռական բռնության, մարդկանց առեւտրի, հարկադիր աշխատանքի, հարկադիր ամուսնությունների եւ սեռական ստրկության առումներով:
Հարցումն անցկացվել է մարտից մայիս ընկած ժամանակահատվածում, Եվրոպայից, Աֆրիկայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Հարավ-Արեւելյան Ասիայից, Հարավային Ասիայից փորձագետների շրջանում:
Պաշտոնական տվյալներով՝ կանանց դեմ հանցագործությունների թիվը 2007-2016 թվականներին աճել է 83%-ով, ընդ որում, երկրում յուրաքանչյուր ժամը մեկ բռնաբարության չորս դեպք է արձանագրվում:
ԱՄՆ-ն ցանկում հայտնվել է սեռական ոտնձգությունների դեմ #MeToo արշավի արդյունքում:





























