News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նա ոչ միայն Հայաստան կգա հուլիսի 26-ին Մարտի մեկին առնչվող հարցաքննությանը մասնակցելու, այլեւ կփորձի «մաքրվել» Մարտի 1-ի «բեռից», եւ դա է պատճառը, որ ցանկացել է, որ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների, նա Հայաստան է գալիս քաղաքականության մեջ մտնելու հեռահար նպատակով, քանի որ Ռուսաստանը ժամանակին դժգոհ էր Սերժ Սարգսյանից, դժգոհ է նաեւ Նիկոլ Փաշինյանից, եւ չի բացառվում, որ այդ տեղը Քոչարյանին հանձնելու ծրագիր ունենա։

Իսկ եթե հարցաքննությունը բոլորովին «այլ տե՞ղ տանի նրան»՝ կասկածյալի, մեղադրյալի հեռանկարով։ «Բացառեք․ նա ունի երաշխավորված անձեռնմխելիություն, որքան էլ պնդեն, որ բացարձակ անձեռնմխելիություն չկա, շատ լուրջ հիմքեր պետք է ստեղծվեն նրան անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչը մի քանի տարվա աշխատանք-ջանք-թիմ կպահանջի»,- ասացին մեզ։

«Ի դեպ, մի բացառեք, որ Քոչարյանն էլ իր հերթին ներկայացնի «հանգամանքներ», որոնց արդյունքում կպահանջվի հարցաքննել թե՛ առաջին նախագահին, թե՛ վարչապետին, որոնք, ի դեպ, չունեն անձեռնմխելիություն՝ այդ ինստիտուտն աշխատում է գործող նախագահի դեպքում՝ իրենց պաշտոնից բխած գործողությունների մասով։ Այնպես որ՝ հետաքրքիր է լինելու»,- ասացին մեզ։ Իսկ եթե չտեսագրվի հարցաքննությունը եւ չհանրայնացվի՞։ «Հրապարակայնացման ձեւեր կգտնվեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ