Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ոսկե արձանը հայտնվել է Գերմանիայի Հեսսեն նահանգի Վիսբադեն քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով t-online պորտալը:

Ինչպես գրում է պորտալը, Էրդողանի չորս մետրանոց ոսկյա արձանը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակում: Հուշարձանը տեղադրվել է  արվեստի միջոցով սադրանքներով հայտնի Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում:

Իր հերթին, Bild պարբերականը հայտնում է, որ ոմանք Թուրքիայի դրոշով լուսանկարվում են արձանի կողքին: Իսկ Էրդողանի հակառակորդները արձանի վրա մի քանի ոչ ցենզուրային արտահայտություն են գրել եւ պատկերներ նկարել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ իրենք տեղյակ են այդ մասին եւ իրավապահները կվերահսկեն դեպքերի հետագա ընթացքը: