News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի ծնողները «Կարմիր խաչ»  կազմակերպության միջոցով սնունդ եւ հագուստ են ուղարկել իրենց որդուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը։

«Հունվարի 1-ին եմ այցելել Կարենի ծնողներին, ոչ մի լուր դեռ չունեին, միայն ասացին, որ «Կարմիր խաչի» միջոցով սնունդ եւ հագուստ են ուղարկել Կարենին, սակայն չգիտեն՝ հասել է այնտեղ, թե՝ ոչ»,– ասաց համայնքապետը։

Նա նշեց, որ տոներից հետո հնարավոր է՝ ծնողներն ու համագյուղացիները նորից բողոքի ակցիա կազմակերպեն՝ իշխանություններից պահանջելով քայլեր ձեռնարկել, իրենց որդուն վերադարձնելու համար։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձել է շոու անել, Ղազարյանին դիվերսանտ ներկայացնել եւ հավասարության նշան դնել այն անձանց հետ, որոնք ծանր հանցագործություններ են կատարել՝ Ասկերովի եւ Գուլիեւի. «Չնայած այս ամենին, համապատասխան աշխատանք է տարվում, հայրենակցին վերադարձնելու հարցը օրակարգում է»:

Այս հարցով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին, աշխատանք է տարվում ԿԽՄԿ հետ սերտ համագործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել