Լոռու մարզում փորձել են գողություն անել մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տնից։
NEWS.am-ին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տան կողպեքը, սակայն, հանցագործությունն ավարտին չեն հասցրել. ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք։
Նշենք, որ Արսեն Մարտիրոսյանը վարձով է բնակվում Վանաձորում։