News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Օհայո նահանգում դեռահաս աղջիկը ոստիկաններ է կանչել այն բանից հետո, երբ հայրը վատ վարքի համար նրանից խլել է հեռախոսը։ Ինչպես հայտնում է տեղեկատվական KMGH-TV կայքը, նա միջադեպը բնութագրել է որպես գողություն՝ հայտնում է Lenta-ն։

Սաուս Յուկլիդ քաղաքից դպրոցականը զանգահարել է ոստիկանություն եւ հայտարարել, որ գողացել են իր բջջային հեռախոսը։ Երբ ոստիկանները եկել են նրանց տուն, 16-ամյա աղջիկը հանցանքի մեջ հորն է մեղադրել։ Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ ժամանակավորապես վերցրել է դստեր հեռախոսը, որպեսզի պատժի նրան։

Սակայն աղջիկը շարունակել է պնդել, որ դա գողություն է, քանի որ ինքը այդ հեռախոսի սեփականատերն է։ Ոստիկանները նրան բացատրել են, որ մինչեւ 18 տարեկանը ծնողների գումարով գնված հեռախոսը արտոնություն է, ոչ թե իրավունք, ինչպես նա է կարծում։ Գնալուց առաջ նրանք աղջկան խորհուրդ են տվել լսել հորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ