News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աշխարհում հունվարի 21-ին նշվում է ամենայուրահատուկ տոներից մեկը՝ Գրկախառնությունների միջազգային օրը: Տոնը 1986թ. սահմանվել էր ԱՄՆ-ում՝ Գրկախառնությունների միջազգային օր անունով, այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Ըստ տոնի ավանդույթի՝ այսօր կարելի է ընկերաբար գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդու հետ:

Համարվում է, որ տոնը նախաձեռնել են ուսանողները: Հենց այսօր երկտասարդ տղաներն ու աղջիկները գրկախառնվում են առանց ինտիմ երանգավորման: Ի դեպ, հատկապես վերջին տարիներին հունվարի 21-ին անցկացվում են այս տոնին նվիրված տարատեսակ ֆլեշմոբեր: Ըստ ավանդույթի՝ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ միմյանց փոխանցում են հոգու ջերմությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ