News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գերագույն դատարանը պաշտպանել է բանակում որոշ տրանսգենդերների ծառայությունն արգելելու Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ հայտնում է BBC-ն։

Դատարանը բավարարել է որոշումը չեղյալ համարելու դատական արգելքի հանման Թրամփի վարչակազմի հայցը։ Ինը դատավորներից հինգը կողմ են քվեարկել Թրամփի որոշմանը, չորսը՝ դեմ։

Քաղաքականությունն արգելում է «տրանսգենդերային անձանց, որոնք սեռի փոփոխություն են պահանջում կամ արդեն փոխել են սեռը», ծառայել բանակում։

Որոշումն այն մասին, որ տրանսգենդերները կարող են ծառայել բանակում, 2016թ․ ընդունվել է Բարաք Օբամայի օրոք։ Սակայն արդեն 2017թ․ Թրամփը հայտարարել էր, որ տրանսգենդերները չեն կարող ծառայել։ Մի քանի դաշնային դատարաններ չեղարկել են Թրամփի որոշումը՝ գրում է «Ինտերֆաքսը»։

Politico-ն հայտնում է, որ 2018թ․ մարտին Թրամփի վարչակազմը հայտարարել էր հարցի ուսումնասիրությունից հետո տրանսգենդերների ծառայության կանոնների հստակեցման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ