News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Բուզանդի 1/3 շենքում վարձակալների պայմանագրերում արձանագրված իրավախախտումները կապ չունեն այդ հասցեում տեղակայված լրատվամիջոցներին վտարելու որոշման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` անդրադառնալով քաղաքապետարանի որոշմանը, ըստ որի՝ մի շարք լրատվամիջոցներ հնգօրյա ժամկետում պետք է ազատեն Բյուզանդի 1/3 շենքում զբաղեցրած տարածքը: 
«Որքանով ես տեղյակ եմ` այդ իրավախախտումները կապված են նրա հետ, որ ինչ-որ վարձակալներ տարածքը վերցրել են եւ ենթավարձակալության պայմանագրերով հանձնել են կազմակերպությունների, ինչը պայմանագրով նախատեսված չէ եւ խախտում է, թեպետ այս դեպքում եւս պետք է քաղաքապետարանը ինքը վերահսկողություն սահմանած լիներ եւ ժամանակին դրանք բացահայտեր, ոչ թե այս աղմուկից հետո: Այդ իրավախախտումները որեւէ լրատվամիջոցի հետ կապ չունի»,- ասաց նա:
Արմինե Օհանյանը նշեց, որ իրենց պայամանգրերը գործում են մինչեւ 2020-2021 թթ․, եւ պայմանագրերի վաղաժամ դադարեցման ակտ չկա: 
«Առայժմ միայն այդ ծանուցագրերն են եկել, որոնք իրականում ապօրինի գրություններ են, որովհետեւ չեն կարող ավագանու որոշումը չեղյալ հայտարարել կամ դրան հակասող որեւէ քայլ ձեռնարկել: Որքան հասկացա, քաղաքապետարանը այս պահին ակտիվ քայլեր չի նախատեսում, խոսքը հետագայի մասին է՝ երբ պայմանագրերի ժամկետները կլրանան, նոր պարզ կլինի, թե ինչ ձեւով են պատրաստվում այդ տարածքները տրամադրել: Փաստորեն իրենք խնդիր են դրել, որ շենքի տարածքները վարձակալության տան, այլ ոչ թե անհատույց տրամադրեն։ Իրենց ամբողջ գործուենությունը դրան էր ուղղված, բայց դա կարող են անել միայն մեր պայմանագրի ժամկետը լրանալուց հետո»,- ասաց տիկին Օհանյանը:
Օրաթերթի գլխավոր խմբագրի խոսքով` այս պահին դատարան դիմելու անհրաժեշտություն չկա, իրենց գործողությունները պայմանավորված կլինեն քաղաքապետարանի գործողություններով. «Քայլ կանի, մենք հակընդդեմ քայլ կանենք, եթե ոչ, քայլ չենք անի»: 
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները եւ մյուս կազմակերպությունները, որոնք գտնվում են Արշակունյաց 2, ինչպես նաեւ՝ Իսահակյան 28 եւ Բուզանդի 1/3 շենքերում, ծանուցում են ստացել զբաղեցրած տարածքները ազատելու մասին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ