News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Զամբիան արգելել է էներգետիկ ըմպելիքը, որի մեջ վիագրա են խառնել։

Ինչպես հայտնում է AP-ն, արգելքը հետեւել է զամբիական կարգավորողի բողոքին, որում ասվում է, որ Power Natural High Energy Drink SX-ի մեջ վիագրա է ավելացված։

Ըմպելիքը արտահանվում է նաեւ աֆրիկյան այլ երկրներ՝ Ուգանդա, Մալավի, Զիմբաբվե։ Ուգանդայի Դեղամիջոցների ազգային վարչությունը հայտնել է, որ իրենք եւս նման եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ հաճախորդը բողոքել է, թե ըմպելիքը խմելուց հետո անընդհատ քրտնարտադրություն եւ մոտ վեցժամյա էրեկցիա է ունեցել։

Զամբիայի իշխանությունները կարգադրել են արտադրողին հետ կանչել ըմպելիքը, երբ թեսթերը ցույց են տվել, որ դրա մեջ վիագրա է պարունակվում։ Զամբիան դադարեցրել է ըմպելիքի արտադրությունը, քանի դեռ իրավիճակը կարգավորելու միջոցներ չեն ձեռնարկվել։

Natural Power Energy Drink SX-ը շատ հանրահայտ է զամբիացի տղամարդկանց շրջանում։ Այն վաճառվում է 500 միլիլիտրանոց պլաստիկ տարաներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ