News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այդպիսի մեխանիզմների արագ կիրառումը նաեւ ռիսկեր է բերում, որովհետեւ կարող են դեպքեր լինել, երբ ունքը սարքելու տեղը աչքը հանենք։ Այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու է մինչ օրս անցումային արդարադատությունը մնում միայն խոստում։

«Չենք կարող մի ամսում ներդնել, ոչ էլ երկու-երեք ամսում։ Դրանք պետք է շատ մանրամասն քննարկվեն, տրվեն տեղական, միջազգային փորձաքննության,  որպեսզի մենք համոզվենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով։ Ի վերջո մի մոռացեք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե մենք հիմա բոլորին դատենք, անցումային արդարադատության ենթարկենք, վաղը էդ գործերը գնալու են ՄԻԵԴ, եւ եթե մենք ՄԻԵԴ-ում պարտվենք, էն պրոցեսները, որ գնացել են, պիտի նորից հետ պտտվեն, եւ արդյունքում կստացվի, որ ոչ մի բան չարեցինք։ Ոչ մի բան չարեցինք, որովհետեւ մտածում էինք, որ պետք ա արագ ինչ-որ բաներ անենք»,- ասաց Փաշինյանը եւ որպես հաստատում՝ հիշեցրեց իր նախընտրական խոստումը որեւէ ոլորտում ափալ-թափալ քայլեր չձեռնարկելու մասին․ «Ես դա խոստացել եմ դեռեւս վարչապետ ընտրվելուց առաջ, վարչապետ դառնալու նախընտրական շրջանում։ Քաղաքական կամքը կա եւ դա լինելու է։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ այդ նախաձեռնությունն իր վրա կվերցնի խորհրդարանը, որպեսզի քայլերը հավասրակշռված լինեն․ «Որպեսզի դա զուտ կառավարության նախաձեռնությունը չլինի, մենք էդ լիազորությունը խնդրել ենք, որ իրականացնի խորհրդարանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներգրավմամբ, որպեսզի հավասրակաշռված քայլերով առաջ գնանք»։

Նա ընդգծեց, որ կառավարությունն էլ իր հերթին է քայլեր ձեռնարկում․ «Մենք էսօր քննարկում էինք ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որը անցումային արդարադատության շատ կարեւոր էլեմենտ է։ Էնպես որ նկատի ունեցեք, որ էս ուղղությամբ մենք աշխատում ենք»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ