News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք ասում էինք, որ եթե մեզ պետք է հազար դրամ, մենք ոչ թե պետք է գտնենք մեկին, ով կտա հազար դրամ, այլ գտնենք հազար մարդու, որ կտա մեկ դրամ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքում քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի առաջարկին։

Նշենք, որ օգտատերերից մեկը առաջարկել էր հետեւյալը. «առաջարկում եմ ստեղծել հատուկ խումբ, որը կոնկրետ կզբաղվի համացանցի ֆիլտրմամբ։ Ես ու իմ թիմը մոտ 1 տարի պայքարում ենք համացանցում տիրող կեղծիքի դեմ: Մենք կօգնենք, որպեսզի բացահայտվեն բոլոր կեղծ լուրերը, դրանց աղբյուրները եւ պետության դեմ սաբոտաժ կազմակերպողները: Բացի դա, իմ էջում քննարկման արդյունքում առաջարկ եղավ մի հրաշալի flashmob անել, որը անվանեցինք՝ 1$+1$+1$... Միտքը հետեւյալն ա. Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցեն իրենց հայրենիքին` շենացման գործում, ովքեր վստահում են կառավարությանը, ամեն ամսվա վերջ, պետական որեւէ X հաշվեհամարի, որը դուք կնշեք, ուղարկեն ընդամենը 1$ :Մենք ունենք միլիոնավոր հայրենակիցներ, որոնք վստահ եմ կմիանան ակցիային եւ ամեն ամսվա վերջ, բոնուսի տեսքով մենք կունենանք միջինը 5 միլիոն դոլար, որը կծառայի ի շահ մեր հայրենիքին»։

Այս առնչությամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գաղափարը հետաքրքիր է, ես գիտեմ, որ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը աշխատում է մի այդպիսի նախագծի վրա։ Այդ գաղափարը դրված է եղել նաեւ մեր կուսակցության գործունեության հիմքում։

Այդ գաղափարն աշխատեց եւ հեղափոխությունը տեղի ունեցավ այդ սկզբունքի շրջանակում։ 50-60 մլն դրամը տվել են հարյուր հազարավոր մարդիկ։ Եթե դա տված լիներ մեկ մարդ, ես որպես վարչապետ կաշկանդվածության մեջ կլինեի, իսկ հիմա ես կարող եմ ասել, որ երկրագնդի վրա չկա մի մարդ, որ ես որպես վարչապետ նրա առջեւ ունենամ պարտավորություն։

Ես հազարավորների առջեւ ունեմ պարտավորություն, եւ սա առաջին նախապայմանն է, որ կոռուպցիան արմատախիլ է արված։ Եթե մեկ մարդ տված լիներ, կասեր՝ բա ձեր սիրուն աչքերի համա՞ր ենք էդ փողը ծախսել, հիմա պետք է էդ փողը հետ բերենք։ Որեւէ մեկն այսօր ինձնից չի կարող արտոնություններ ուզել։ Ես Հայկակ Արշամյանին կասեմ, որ ձեզ հետ կապվի եւ միասին լավ լուծումների կարողանաք հասնել»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ