News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հրապարակում է նախկին դեսպան, 1992-96 թվականներին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի՝ ղարաբաղյան հակամարտության հարցերով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը:

Վերջերս այս հակամարտության կարգավորման գործընթացը բարդ շրջան մտավ այն հարցի պատճառով, թե Լեռնային Ղարաբաղը պե՞տք է մասնակցի բանակցություններին: Բաքուն կտրականապես դեմ է: Այսպես նրան ավելի հեշտ է խափանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին գլխավոր հարցը եւ պահանջել ազատել Ադրբեջանի գրավված շրջանները, իսկ ԵԱՀԿ 10 հիմնական սկզբունքներից առանձնացնել պետությունների տարածքային ամբողջականությունը՝ «մոռանալով» մյուսները (ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, ինչպես նաեւ վեճերի խաղաղ կարգավորում): Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը թույլ չտալն արժեքավոր է նաեւ Բաքվի քարոզչության համար: 1991-1994 թվականների պատերազմում կրած անհաջողություններից հետո նա ծարավի է հաջողությունների: Այդպիսին է ներկայացվում ցանկացած ամեն բան՝ միջադեպերը, պայմանավորվածություններից հրաժարվելը, 2016 թվականին ուժերի փորձարկումը, անգամ Բուդապեշտում հայ սպայի սպանությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղին ինչի համար ասես ճնշելն արդեն ի ցույց դնելու հաջողություն է: Ի. Ալիեւն այդպես էլ ներկայացրեց ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ն. Փաշինյանի հետ զրույցից հետո:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններում նոր դժվարությունների կամ իրավիճակի սրման կարիք չունեն: Ով էլ որ առաջարկի Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղան վերադարձնել եւ ինչով էլ այն վախեցնի, առաջին հերթին անհրաժեշտ է թափանցել այս հարցի էության մեջ:

Ադրբեջանի նախագահը հիմնավորում է այն, որ երկու կողմերի բանակցություններն արդեն վաղուց են ընթանում, իսկ ձեւաչափն, իբր, չի կարող փոխվել: Անհեթեթություն է բանակցությունների «վաղեմությամբ» ուրախանալը՝ իսկ որո՞նք են այդ ձեւաչափի պտուղները: Ի սկզբանե հաջող էին եւ վաղեմի երեք կողմերի բանակցությունները (1994-1997 թվականներ), իսկ էլ ավելի վաղ Ադրբեջանի երկխոսությունն ու բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ (առանց Հայաստանի): Այդ ժամանակ Բաքուն իր փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղն անվանում էր «հակամարտող կողմ»: Նշանակում է բանակցություններն ավելի «հին» են, իսկ դրանց ձեւաչափն արդեն երեք անգամ փոխվել է: Միջնորդների նախաձեռնություններից Ադրբեջանի հաճախակի հրաժարվելն է Հայաստանի հետ նրա բանակցությունները «վաղեմի» դարձրել:

Ո՞րն է հակամարտության պատճառը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ադրբեջանի ԽՍՀ-ն ԽՍՀՄ-ից, ըստ նրա օրենքի, դուրս գալով՝ ընդդեմ նրա իսկ ցանկության, ինքը ԼՂԻՄ-ին թույլ չտվեց դուրս գալ: Այստեղ կարիք չկա խորանալու պատմության մեջ, օրինակ՝ դատել Համամիութենական ԿԿ Քաղբյուրոյի կամ Ստալինի որոշումների մասին:

Հակամարտությունների կարգավորման բանակցությունները միշտ վարում են դրա կողմերը, երբեմն միջնորդների առկայությամբ: Ադրբեջանն անմիջապես դարձավ հակամարտության կողմ: Երեւանն այս հարցում երկար ձգձգում էր, բայց, միեւնույն է, դարձավ կողմ: Լեռնային Ղարաբաղը որպես պետություն ճանաչված չէ, սակայն հակամարտության կողմի բոլոր չափորոշիչներն ունի՝ իր զինված ուժերը եւ դրա հրամանատարությունը, իր վերահսկողության տակ գտնվող տարածք: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ամենից ոչ մի բան չունի (ըստ հնացած 2+2 Բեյքերի բանաձեւի՝ Բաքուն այն  հակադրում է Լեռնային Ղարաբաղին բայց այն ոչ ավելին, քան շահագրգիռ կողմ է):

Ռուսաստանն առաջինը հասկացավ այս հակամարտության արտասովոր փոխդասավորությունը. այստեղ երեք կողմ կա: 1993 թվականի սեպտեմբերին սա յուրացրեց նաեւ Մինսկի խումբը: ԵԱՀԿ գագաթնաժողովը (1994 թվականի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտում) չի նշում Ադրբեջանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն, այլ միայն այս հակամարտության «կողմեր» (Վրաստանն ու Մոլդովան նշված են անմիջականորեն): Մի՞թե սա պատահականություն է: Գրագետների համար հասկանալի է: Սրա հիման վրա 1995 թվականի մարտի 31-ին Պրահայում  Ղեկավար խորհրդի նիստի հաղորդագրության մեջ գոծող նախագահը հաստատեց «նախկինում ԵԱՀԿ-ի ընդունած որոշումները կողմերի կարգավիճակների մասին, այսինքն՝ բանակցություններին ներգրավված երկու պետությունների, ինչպես նաեւ երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) բանակցային ամբողջ գործընթացին մասնակցության մասին, ներառյալ Մինսկյան համաժողովը: Բուդապեշտի եւ Լիսաբոնի գագաթնաժողովներն «ամեն ինչ» ասում են այս հակամարտության կողմերի մասին (բայց ոչ թե երկու եւ ոչ երկուսի): Մանդատը ՄԽ համանախագահներին ստիպում է առաջնորդվել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի հատուկ որոշումներով. չէ՞ որ այն անցկացվել է Ղարաբաղում պատերազմից հետո արդեն եւ պետությունների ու կառավարությունների ղեկավարների բարձր մակարդակով (1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում նախարարների հանդիպումը եղել է մինչեւ ռազմական գործողությունների թեժացումը):

Լեռնային Ղարաբաղը բնակչությամբ եւ տարածքով ՄԱԿ մի շարք անդամներից ավելի խոշոր է՝ Անդորրայից, Լիխտենշտեյնից, Սան Մարինոյից, կարիբյան երկրներից: Կարելի՞ է արդյոք ХХI դարում Լեռնային Ղարաբաղը դարձնել վեճի օբյեկտ, առանց նրա քննարկել եւ որոշել նրա ճակատագիրը: Լեռնային Ղարաբաղին մոտ չթողնելու համար Բաքուն սուբստանտիվ բանակցություններ է պահանջում, բայց մի՞թե ձեւաչափի հարցն այս ենթատեքստում այդքան էլ էական չէ:

Այս պատճառով Ռուսասանն ու ՄԽ-ն մինչեւ 1997 թվականի ապրիլ բանակցություններ են վարել երեք կողմերի միջեւ: Այնուհետեւ ավելի հաճախակի դարձան Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները: ՄԽ համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) լիաձեւաչափային բանակցությունները փոխարինեցին «մաքոքային դիվանագիտությամբ»: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու նախարարների հանդիպումներին ոչ միշտ մասնակցելով՝ դրանք գնահատում էին, հարմարվել էին դրանց: ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլի գագաթնաժողովը, ողջունելով նախագահների երկխոսությունը, հույս ուներ շարունակել նաեւ ՄԽ բանակցությունները: Բայց դրանց փոխարեն, հաճախակիացան ՄԽ համանախագահների այցելությունները եւ խորհրդատվությունները: Երեւանում վիճում են, թե Հայաստանի ղեկավարներից ով էր կարող եւ արդյոք կարող էր առաջարկել բանակցությունները վարել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այսպիսով, Ղարաբաղը կարծես թե դուրս մնաց այս գործընթացից:

Ո՛չ բոլոր կողմերի փոխպայմանավորվածություն կար, ո՛չ ԵԱՀԿ որոշում ձեւաչափը մինչեւ Հայաստան-Ադրբեջան նեղացնելու մասին: Այն առաջացավ դե ֆակտո՝ ինչպես որոշ իողություն: Ըստ էության, սա Բաքվի խորամանկությունների, Երեւանի անուշադիր վերահսկողության, միջնորդների բացթողումների արգասիքն էր: Այնպես որ, խոսքը ոչ թե ինչ-որ նոր ձեւաչափի մասին է, այլ առավել լիարժեք եւ միակ ձեւաչափին վերադառնալու մասին, որին հավանություն էին տվել ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարնեը, այդ թվում՝ ՄԽ համանախագահող երկրները, ինչպես նաեւ Ադրբեջանը, ինչը պակաս կարեւոր չէ:

Երեք կողմերի բանակցությունները շատ ավելին են տվել, քան երկու կողմերինը. 4 տարում կնքվել է երկու համաձայնագիր (1994 թվականին հրադադարի մասին, 1995 թվականին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման), 1994 թվականի հուլիսին ստորագրվել է եւս մեկ փաստաթուղթ: Բոլորը երեք փաստաթղթերը ստորագրվել են երեք կողմերի միջեւ, որոնցից երկուսն անժամկետ էին: Իսկ երկու կողմերի ձեւաչափը 22 տարում ոչ մի համաձայնագիր կամ իրավականորեն պարտավորեցնող փաստաթուղթ չի տվել:

Եռակողմ ձեւաչափը ճիշտ է նաեւ ռազմավարական տեսանկյունից: 1997 թվականից հետո բանակցությունների կազմում եւ մակարդակում կատարված փոփոխությունները ոչ ավելին են, քան մարտավարական, կոնյունկտուրային: Ուժերի ռազմավարական դասավորությունը նույնն է (նոր պատերազմն անխուսափելիորեն կընդգրկեր բոլոր երեք կողմերին): Հիշենք, թե ով է սկսել ռազմական գործողությունները՝ Ադրբեջանի Հանրապետությունը: Անգամ կորցնելով իր շրջանները՝ այն երկար ժամանակ ապավինում էր ուժին (եթե հարգեր 1993թ. ՄԱԿ ԱԽ բանաձեւերը, հայերն այդքան հող չէին գրավի, ավելի հեշտ կլիներ բանակցությունները վարելը): Իսկ կարո՞ղ էր զինադադար լինել առանց ԼՂ-ի՝ միայն Հայաստան-Ադրբեջա՞ն: Անհեթեթություն: Իսկ ո՞վ է, չճանաչելով Ղարաբաղում պատերազմի արդյունքները, երազում նորից սկսել այն: Միանշանակ Ադրբեջանը:

Հակամարտություններում պատերազմից ավելի սուր ժամանակաշրջան չկա: Դրանով էլ պետք է դատել, թե ով ով է եւ պետք է արդյոք մասնակցի բանակցություններին: Առավել եւս, որ ՌԴ գլխավոր նպատակն է, ԵԱՀԿ ՄԽ-ինն էլ, հուսալիորեն վերջ դնել այս զինված հակամարտությանը եւ թույլ չտալ տարածաշրջանում նոր պատերազմ:

Բաքվի դիրքորոշումների վերլծության ժամանակ ապշեցնում է երկու կոնտրաստ՝ խոսքի եւ գործի միջեւ, նախկինի եւ ներկայի միջեւ: Արդեն 1992-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ հետ ոչ հրապարակային հանդիպում էր ունեցել: 1993-ից ռազմաճակատում անհաջողությունները ստիպեցին նրան ԼՂ-ի հետ զանգերի, նամակների եւ բանակցությունների դիմել (Հայաստանին ավելի հազվադեպ էր դիմում):

Բաքուն հաճախ էր Լեռնային Ղարաբաղին բարձր մակարդակի հանդիպում խոստանում՝ չկատարելով խոստումը, 10 անգամ խոստացել էր սահմանափակել ռազմական գործողությունները, դադարեցնել կրակոցները կամ երկարաձգել հրադադարը (առանց Հայաստանի մասնակցության): ԼՂ-ն շփումներ չէր նախաձեռնում, բայց օգտվում էր դրանցից: Ի՞նչ էր սա Բաքվի կողմից, եթե ոչ ԼՂ-ին դե ֆակտո հակամարտության եւ բանակցությունների կողմ ճանաչում (թեեւ չէր խոստովանում դա):

Զինադադարն էլ առաջինը ստորագրել է Ադրբեջանը (այլեւս նախնական պայմաններ չպահանջելով) եւ սկզբում նորից Լեռնային Ղարաբաղի հետ (չիմանալով՝ արդյոք դրան կմիանա՞ Հայաստանը): Իսկ 1994 թվականի հուլիսի 26-27-ը բոլոր երեք կողմերը մեկ թղթի վրա պարտավորություն ստորագրեցին՝ պահպանել զինադադարը մինչեւ զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքումը:

Բանակցությունների եւ զինադադարի 25 տարիները ցույց տվեցին, որ փակուղիների գլխավոր առաջնային պատճառը Բաքվի ոչ իրատեսական, իսկ երբեմն անսանձ քաղաքականությունն է: ՄԽ համանախագահները հիշում են դիպուկահարներին հեռացնելուց, միջադեպերը կանխելուց եւ հետաքննելուց հրաժարվելը, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների տապալումը: Երեւանի եւ Ստեփանակերտի ուժային հռետորաբանությունը նույնպես չի օգնում փոխզիջումների որոնումներում, բայց, միեւնույն է, ի տարբերություն Բաքվի՝ նրանց դիրքորոշումներում ռեալիզմն ավելի շատ է:

Նրանց ինչ-որ բանում մեղադրելիս չի կարելի լռել երրորդ կողմի ծայրահեղությունների, ստախոսության, վտանգի եւ մոլագարության մասին:

Պետք է հստակ հասկանալ, թե ինչն է որոշում հակամարտության կարգավիճակն ու բանակցությունների ձեւաչափը։ ԵԱ՞ՀԿ-ն։ Նրա գործող նախագա՞հը։ Մշտական խորհո՞ւրդը։ ՄԽ համանախագահնե՞րը։ Թե՞ հակամարտության ամեն մի կողմն ինքն իրեն։ Արդյո՞ք ճիշտ է, որ բանակցությունների ձեւաչափը հիմա փոխում ենք լոկ կողմերի համաձայնությամբ։ Իսկ որտե՞ղ եւ ինչպե՞ս է ԼՂ-ն համաձայնել լինել բանակցություններից դուրս։ Նրա համաձայնությունը հարցրե՞լ են։ Ինչպիսի՞ն է ԵԱՀԿ դերը հակամարտությունում կողմերի կարգավիճակի ամրագրման գործում։ ՄԽ համանախագահները ելնում են խաղաղ համաձայնագրի մշակման մասին բանակցություններում ԼՂ մասնակցությունից։

Այլ կերպ (առանց ԼՂ-ի) ինչպե՞ս համաձայնեցնել հայկական զորքերի դուրսբերումը ԱՀ շրջաններից, ինչը Բաքուն ներկայացնում է որպես ամենաանհապաղը։ Ինչպե՞ս ԼՂ-ն դուրս բերի զորքերը։ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի հիման վրա՞։ Բայց ո՞վ է 1993-ից սովորեցնում հայերին չկատարել դրանք։ Բայց ԼՂ-ն ՄԱԿ անդամ էլ չէ։ Թե՞ հաշվարկն այստեղ ՀՀ զորքերի դուրսբերումն է, իսկ ղարաբաղցիներին հետո ուժով դուրս քշելը։ Իսկ ինչպե՞ս հաստատել սա խաղաղ բանակցություններում։ Որտե՞ղ են այստեղ տրամաբանությունն ու ռեալիզմը։

Սուբստանտիվ գործերի մեջ ժամանակն է Բաքվին բացատրել, թե ինչու այժմ Ադրբեջանը չի ցանկանում ԼՂ մասնակցությունը բանակցություններին։ Չէ՞ որ առաջ դրանք վարում էր միայն ԼՂ-ի ու անգամ միայն ու միայն ԼՂ-ի հետ։ Գուցե ղարաբաղցիներն ավելի կո՞շտ են մյուս հայերից։ Բայց ախր նրանց ճակատագիրն է վճռվում, այլ ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի։ Պետք է ասել, թե ինչ եւ ինչպես է եղել առաջ, հասկացնել, որ միջնորդներն ու հասարակությունը սպասում են ավելի համոզիչ փաստարկների։

Այո, միջնորդների դերը նուրբ է, բայց այս կամ այն կողմի՝ ձեւականություններ չթափելու պայմաններում վայել չէ վախենալ դուր չգալ նրան։ Առանց պայմանավորվածությունների կատարման պատասխանատվության հրավերի ու հակամարտության կարգավորման ձգտելու։ Փոխադարձ պարտավորություններից բացի կողմերը նաեւ մի ինչ-որ բարոյական պարտք ունեն Ռուսաստանի առջեւ՝ որպես միջնորդ ու հասցեատեր հրադադարի վերաբերյալ նրանց խնդրանքների։ Պատահական չէ, որ մարտերը 2016-ի ապրիլին նորից դադարեցրին Մոսկվայում։ ՄԽ համանախագահների հավասարության պարագայում, աշխարհագրական մոտիկության եւ հակամարտության սանձման փորձի բերումով, Ռուսաստանը նրանց մեջ հատուկ դեր է խաղում Անդրկովկասի այս հատվածում իրադրության կարգավորման ջանքերում։ Եվ հասկանալի է, որ կողմերի համար հատկապես կարեւոր է նրա դիրքորոշումը կարգավորման հրատապ խնդիրների հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ