News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը եւ այն սահմանված կարգով ներկայացվեց Ազգային ժողով:

Նշենք, որը 2018-ին պետական բյուջեն եկամուտների գծով կազմել է 1,341,690,590.9 հազար դրամ, ծախսերի գծով` 1,447,083,011.5 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105,392,420.6 հազար դրամ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հաշվետվությունը ավելի քան 4700 էջ է:

«Բյուջեի օրենքը հիմնված է կանխատեսումների վրա, իսկ կանխատեսումներն իրենց մեջ ռիսկեր են պարունակում: բացի օբյեկտիվ այս գործոններից, 2018-ին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք չէին կարող ազդեցություն չունենալ բյուջեի կատարողականի վրա: Անգամ թեթեւ իրադարձություններն են ազդում սպասումների վրա, իսկ 2018-ին տեղի ունեցած իրադարձությունները չենք կարող գնահատել մեղմ: Եթե խուսափենք հեղափոխություն բառն օգտագործելուց, տնտեսության տեսակետից չափազանց նշանակալի իրադարձություններ են եղել»,-ասաց Ջանջուղազյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «ինչո՞ւ եք խուսափում հեղափոխություն բառից»:

Ջանջուղազյանը շարունակեց. «Վերադառնանք 2018-ին հաճախի արվող շահարկումներին, թե անվտանգության, թե արտաքին հարաբերությունների, տնտեսական, սոցիալական պարտավորությունների կատարման տեսակետից հնարավոր ռիսկերի առումով, եւ արձանագրենք, որ այդ ամենը բացի շահարկումից այլ հետեւանք չի ունեցել: Միաժամանակ չենք կարող հաշվի չառնել, որ ցանկացած շարժում ունի իներցիա: բայց այստեղ խնդիրն այն է, թե ինչն է, որ ունի իներցիա եւ ինչն է, որ մերժվել է այդ իներցիայի տեսակետից:

Կանխատեսվում էր, որ ՀՆԱ-ն կաճի 4,9 տոկոսով: Եթե նույնիսկ անկում լիներ, դա կլիներ օրինաչափ երեւույթ՝ հաշվի առնելով 2018ժ-ին տեղի ունեցած փոփոխությունները, սակայն արձանագրվել է 5,2 տոկոս աճ»:

Ֆինանսների նախարարը նաեւ տեղեկացրեց, որ ՀՆԱ-ի Ճյուղային կառուցվածքը շարունակում է մնալ ոչ նպաստավոր, եւ աճի մեջ ամենամեծ դերն ունեցել է ծառայությունների ոլորտում աճը:

«2018-ին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 21 տոկոս, 2017-ին եղել է 20,8 տոկոս»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
«Փաստ». Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի 181 ընտանիքի
Մասնավորաբար, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու...
Ամենաշատ