News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդն առաջիկայում նիստ կգումարի, որտեղ կքննարկվի Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի՝ ԲԴԽ–ին վերաբերող հայտարարությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Գևորգ Դանիելյանը։  

Նա նշեց, որ որպես ԲԴԽ–ի նախագահի պաշտոնակատար իր կարծիքը  կհայտնի նիստի ընթացքում, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա կարծիք հայտնելուց, քանի որ այն կարող է կաշկանդող կամ ուղղորդող ընկալվել խորհրդի անդամների կողմից։

Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը երեկ արտահերթ նիստ էր գումարել վարչապետի կոչով դատարանները շրջափակելու գործողությունների կապակցությամբ։

Վեց ժամ տևած քննարկման ավարտին ժողովը հանդես եկավ հայտարարությամբ՝ մի քանի կետեր առանձնացնելով։ Ժողովը միաժամանակ արձանագրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում Դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում Դատավորների անկախությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ