News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2–ի գիշերը Նոր Նորքում սպանված «օրենքով գող» 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը  քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ մականուններով: NEWS.am–ը պարզեց, որ Անդրանիկ Հարությունյանը հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է՝ այդ թվում ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար։

2009թ. նա ՌԴ–ում դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ՌԴ քրեկան օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել նաև Հայաստանում։

Մասնավորապես 2018թ. հունիսին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություններ էին կատարել մի շարք «օրենքով գողերի»՝ այդ թվում Մասիվցի Անդիկի բնակարանում։ Արդյունքում Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել էր՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:

Նախնական տվյալներով՝ 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մեթադոն» տեսակի թմրամիջոց։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը)  հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ