News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են  ռասիզմի մեջ մի շարք թվիթերի հրապարակումից հետո, որոնց թիրախը դարձել են «գունավոր» կանայք, որոնք Կոնգրեսում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամներ են, հաղորդում է BBC News–ը:

Մասնավորապես, իր միկրոբլոգում Թրամփը հայտարարել էր, որ այդ կանայք ծնունդով այն երկրներից են, որոնց կառավարությունները լիարժեք եւ բացարձակ աղետ են, եւ առաջարկել նրանց վերադառնալ հայրենիք:

Այնուհետեւ նա գրել էր, որ Ներկայացուցիչների պակատի խոսնակ Նենսի Փելոսին շատ ուրախ էր արագորեն ճանապարհորդության նախապատրաստմամբ զբաղվելու կապակցությամբ:

ԱՄՆ-ի նախագահի վիրավորական հայտարարությունները հնչել էին մի խումբ «գունավոր» կին դեմոկրատների հետ Նենսի Փելոսիի տարաձայնություններից հետո:

Խոսքը վերաբերում է Կոնգրեսի չորս անդամներին՝ Ալեքսանդրիա Օքասիո Քորթեսին, Ռաշիդե Թլեյբին, Այանա Պրեսլիին եւ Իլհան Օմարին:

Նրանցից միայն Օմարն էր տեղափոխվել ԱՄՆ դեռեւս մանուկ հասակում, իսկ Ալեսանդրիա Օքասիո Քորթեսը նույնիսկ ծնվել էր նյույորքյան Բրոնքսում, որը գտնվում է Թրամփի ծննդավայրի մոտակայքում:

Թրամփի հայտարարություններին ուղղված ամերիկյան քաղաքական գործիչների, այդ թվում՝ նաեւ Նենսի Փելոսիի արձագանքը բավականին բուռն էր եւ լի զայրույթով: Նրանք դիտարկել են Թրամփի դիրքորոշումը որպես քսենոֆոբիա:

Իր զայրույթն էր արտահայտել նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

«Երբ @realDonaldTrump-ն ասում է չորս ամերիկյան կին կոնգրեսականներին վերադառնալ իրենց հայրենի երկրներ, նա կրկին հաստատում է, որ «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր» խորագրով նրա ծրագիրը միշտ հետապնդել է «Դարձնենք Ամերիկան կրկին սպիտակ» նպատակը»,-գրում է նա թվիթերյան իր էջում:

Իր հերթին հատուկ թղթակից Ադամ Սերվերը հայտարարել է. «Եթե դուք երբեւէ վիճել եք ինչ-որ մեկի հետ այն մասին, որ Թրամփը սպիտակ ազգայնական է, դուք պետք է գտնեք այդ մարդուն եւ ներողություն խնդրեք նրանից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել