News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կուսումնասիրի Ալեքսեյ Նավալնու հոսպիտալացման մասին տեղեկությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ABC News-ին։

«Լսել եմ այդ մասին, ես ոչինչ չգիտեմ դրա մասին, բայց կիմանամ»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Նավալնուն կալանավորման հատուկ ընդունարանից տեղափոխել են մոսկովյան հիվանդանոց, թերապեւտիկական բաժանմունք, նրա վիճակը գնահատվում էր բավարար։ Մոսկվայի Սիմոնովյան դատարանը հուլիսի 25-ին արտոնել էր 30 օրով վարչական կալանքի ենթարկել Նավալնուն, նա մեղադրվում էր երկրորդ անգամ հանրահավաքի անցկացման կարգը խախտելու մեջ։

Մինչ այդ Նավալնին կոչ էր անում իր կողմնակիցներին դուրս գալ չարտոնված բողոքի ակցիայի հուլիսի 27-ին Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ, որպեսզի վիճարկեն Նավալնու կողմնակիցների գրանցման մերժումը որպես Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորի թեկնածուներ։ Խոսքը Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի աշխատակիցներ Լյուբով Սոբոլի եւ Իվան Ժդանովի մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ