News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ բաց է Իրանի հետ հանդիպման համար՝ միջուկային  դիմակայության լուծման նպատակով, բայց եթե Իրանը չհամաձայնի «լավ խաղացող» դառնալ, նրան կդիմավորեն «շատ կոշտ ուժով», տեղեկացնում է AP-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի, թե Թրամփը եւ Իրանի նախագահն առաջիկա շաբաթ կհանդիպեն։ Մակրոնն ասել է, որ G7-ի առաջնորդները համաձայնել են այն հարցում, որ Իրանը պետք է կատարի իր միջուկային պարտավորությունները, բայց դիվանագիտական առաջընթացի հույս կա։ Նա նշել է, որ կաշխատի միջուկային համաձայնագիրն ստորագրած երկրների հետ, որպեսզի նպաստի առաջընթացին։ Մակրոնը տեղեկացրել է, որ խոսակցություններ կան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Թրամփը նշել է, որ առաջընթացը կարող է ձեռք բերվել, բայց ոչ արագ։ Նա նշել է, որ չի փոխհատուցի Իրանին նրա տնտեսության դեմ պատժամիջոցների համար, որոնք մտցրել է Վաշինգտոնը, տեղեկացնում է Reuters-ը։

Այնուամենայնիվ, նա Բիարիցում G7-ի գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, որ շատ երկրներ Իրանին վարկային գիծ կտրամադրեն։

«Ոչ, մենք չենք վճարի... Բայց նրանց, հավանաբար, փող պետք կգա, որպեսզի հաղթահարեն շատ դժվար շրջանը, եւ եթե նրանց իսկապես փող պետք լինի, նավթային երաշխիքների պարագայում, ապա այդ ժամանակ խոսքը վարկերի մասին կլինի»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ