News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պատահական չէ, որ տղամարդկանց գրավում են «ավազի ժամացույց» տեսակի կազմվածք ունեցող կանայք: Գիտնականները պարզել են, որ այդ տեսակը տղամարդկանց մոտ ենթագիտակցորեն ասոցացվում է ռեպրոդուկտիվ բարձր պոտենցիալով: Կարճ ասած՝ տղամարդիկ վստահ են, որ նման կազմվածքով կանայք կարող են առողջ սերունդ ունենալ, հաղորդում է Planet-today-ը: 

Նման եզրակացության են եկել Սթոնի Բրուք (ԱՄՆ, Նյու Յորք) համալսարանի աշխատակիցները: Հետազոտողները, Mirror-ի հաղորդմամբ, որոշել են բացատրել այդ երեւույթի կենսաբանական ծագումը:

«Տղամարդիկ առավել գրավիչ են համարում WHR (իրանի եւ ազդրերի ծավալը) բարձր ցուցանիշով կանանց: Այսինքն, խոսքը հայտնի «ավազի ժամացույց» կազմվածքի մասին է: Հանդիպելով նման կանանց՝ տղամարդիկ չեն կասկածում, որ նրանք ռեպրոդուկտիվ բարձր պոտենցիալ ունեն»,- պատմում են հետազոտողները՝ նշելով, որ արդեն առաջին հայացքից տղամարդիկ կարող են հասկանալ՝ ցանկանում են արդյոք այդ կանանցից երեխա ունենալ:

Կանանց ազդրերի եւ նստատեղի ճարպերը մեծ նշանակություն ունեն կանացի առողջության համար: Օրինակ, հղիության վերջին փուլում նման ճարպը կարող է սաղմի ուղեղի ճիշտ զարգացման համար անհրաժեշտ պոլիչհագեցած ճարպաթթուների հիմնական աղբյուրը դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ