News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կառլովի համալսարանի (Չեխիա) գիտնականները պարզել են, թե ինչ կենդանի էակներ են ամենից շատ վախեցնում մարդկանց կամ առաջացնում նրանց զզվանքը։ Դրա համար նրանք հետազոտություն են իրականացրել, որի շրջանակում երկու հազար կամավորականներ պարզել են կենդանական աշխարհի ամենասարսափեցնող ներկայացուցիչներին, տեղեկացնում է Planet- today-ը։

Մասնակիցներին առաջարկվում էին լուսանկարներ, եւ նրանք պետք է գնահատեին, թե դրանցում ներկայացված որ էակներն են ավելի շատ վախեցնում իրենց։ Արդյունքում՝ առաջինը, ինչպես եւ կանխատեսվում էր, սարդերն էին։ Գիտնականների խոսքով՝ մարդկանց նման վերաբերմունքը նրանց հանդեպ կապված է այն բանի հետ, որ դրանց արտաքին տեսքը շատ է տարբերվում մարդկայինից։ Երկրորդ տեղում օձերն են, ինչը նույնպես չի զարմացրել։ Իսկ ահա երրորդ հորիզոնականում անսպասելիորեն տեղավորվել են ցլերը, իհարկե, դրանցից վախենում են անհամեմատ շատ ավելի քիչ, քան առաջին երկուսի ներկայացուցիչներից։ Բացի այդ, առաջին տասնյակում ամուր «կայանել» են ուտիճները, մրջյունները, իշամեղուները, շները, առնետները, չղջիկները, ինչպես նաեւ միջատների թրթուրները։

Իսկ ինչ վերաբերում է  մարդկանց մոտ զզվանք առաջացնող էակներին, ապա այստեղ առանձնացվել են երիզորդերը, որդերը եւ ոջիլները։

Գիտնականները խնդրել են նաեւ նշել այն կենդանի էակներին, որոնք ոչ մի բացասական հույզ չեն առաջացնում։ Այստեղ առաջինը ձկներն են, փիսիկները եւ, ի զարմանս շատերի՝ խխունջները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ